Ալիևն այնտեղ փռշտում է, այստեղ ասում են՝ առողջություն, ապրած կենա։ Այնտեղ կալոշը գցում է քարտեզին, ընկնում է Սևանա լճի վրա, այստեղ ասում են՝ այդպիսի քարտեզ է տեսել… Հարց. իսկ դուք առհասարակ քարտեզ տեսնո՞ւմ եք կամ ուզո՞ւմ եք տեսնել։
Այսպիսի բաներ: Ոտքից գլուխ շուռ տված վիճակում ենք։ Ոխերիմը սուտ տեսություններ է առաջ մղում, մենք մեր իրական արժեքներն ենք ուրանում։ Անհավատները կեղծ պատարագի են գնում՝ գրավելով մեր եկեղեցին, և ուզում են մեր հազար յոթ հարյուր տարվա եկեղեցին բարեփոխել:
Այստեղ են ասում՝ խելքին աշեցեք…
Վանո Դադոյան